Գյումրի-Աշոցք ճանապարհին «Renault» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել


Գյումրի-Աշոցք ճանապարհին «Renault» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել
Ապրիլ 4 19:20 2024

Ապրիլի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում «Renault» մակնիշի բեռնատարը Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։