Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Պարեկային ծառայության Škoda-ն, Toyota-ն ու Сhevrolet-ը․ պարեկը տեղափոխվել է հիվանդանոց


Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Պարեկային ծառայության Škoda-ն, Toyota-ն ու Сhevrolet-ը․ պարեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլ 1 10:57 2024

Մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վ․ Փափազյան-Հր․ Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Škoda», «Toyota» և «Сhevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Škoda»-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում և վարորդը ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկ է, ով գողության ահազանգով մեկնում էր դեպքի վայր ու նախաքննության ընթացքում պարզվելու է՝ արդյո՞ք նա կարմիր լույսի առկայությամբ է փորձել հատել խաչմերուկը, թե՞ ոչ։

Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ պարեկի կողմից լուսաձայնային ազդանշանները եղել են միացված և վիրավորը հենց պարեկն է։