Տանը հայտնաբերվել է Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամի դին. նախաձեռնվել է քրեական վարույթ


Տանը հայտնաբերվել է Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամի դին. նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարտ 12 17:15 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին հանկարծամահ է եղել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ 50-ամյա Թաթուլ Դումանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 09:35-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի գյուղի տներից մեկը, որտեղ արձանագրել են Թ. Դումանյանի մահը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։