Գյումրիում կա դեպք, երբ նույն ոստիկանը, նույն քաղաքացու նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ապօրինաբար կազմել է 8 մլն դրամի չափով վարչական ակտ


Գյումրիում կա դեպք, երբ նույն ոստիկանը, նույն քաղաքացու նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ապօրինաբար կազմել է 8 մլն դրամի չափով վարչական ակտ
Մարտ 12 02:06 2024
Օրերս ներկայացրել էի ոստիկանական համակարգում` պարեկային ծառայությունում տիրող անկառավարելի վիճակը։
Բայց ստիպված եմ խնդրին կրկին անդրադառնալ, քանի որ փաստերը առավել մտահոգիչ են, պարզվում է վերևից իջեցված պատվերը կատարելու նպատակով, քաղաքացիների նկատմամբ ապօրինի տուգանքներ կազմվել են շատ տեղերում և մեծաթիվ ծառայողների կողմից, այսինքն առանց մեքենան կանգնեցնելու, մարդկանց նկատմամբ ակտեր են կազմվել գրեթե ամենուր։
Ավելին` Գյումրիում կա դեպք, երբ նույն ոստիկանը, նույն քաղաքացու նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ապօրինաբար կազմել է 8 մլն դրամի չափով վարչական ակտ, մեկ այլ դեպքում 4 մլն և այսպես շարունակ։
Հաշվի առնելով դեպքերի համատարած լինելը, կարելի է պնդել, որ սա երկրի կառավարման ղեկը զավթած անձանց կողմից կազմակերպված հանցանգործությունների շարք է, ապօրինի թալան ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
փաշինյանը իր ոհմակով ոչ միայն մեր երկիրն է ծախում, թալանում, այլ ամբողջական քաոսի է տանում ողջ պետական համակարգը և հասարակությանը։