Փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մնացել է նույնը, եվրոն և ռուբլին թանկացել են


Փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մնացել է նույնը, եվրոն և ռուբլին թանկացել են
Փետրվար 28 10:43 2024

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 28-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.19 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 431.72 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 442 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 437 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.28 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.46 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.40 դրամ։