Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ հաղթանակը նվիրում է Հայաստանին ու երկրպագուներին


Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ հաղթանակը նվիրում է Հայաստանին ու երկրպագուներին
Փետրվար 26 08:36 2024

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ երևանյան հաղթանակի համար ուրախ է:

«Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սփայթ-Մկրտչյանը:

Բասկետբոլիստի խոսքով` մրցակիցը` Ալբանիան, հրաշալի հանդիպում անցկացրեց: «Ակնհայտ էր, որ նրանք լավ ուսումնասիրել էին իմ ու Քրիսի (Քրիս Ջոնս - հեղ.) խաղը և հրաշալի գիտեին, ինչպես գործել պաշտպանությունում: Այս ամենը, այս հաղթանակը Հայաստանի համար է», երկրպագուների,- նշեց նա: