Հռոմի Պապի մոտ կրկին առողջական խնդիրներ են ի հայտ եկել


Հռոմի Պապի մոտ կրկին առողջական խնդիրներ են ի հայտ եկել
Փետրվար 24 14:46 2024

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նստավայրում շաբաթ օրը նախատեսված ընդունելությունները չեղարկվել են՝  Պապի մոտ հարբուխի թեթև ախտանշանների առկայության պատճառով, հայտնել է Սուրբ Աթոռի քարտուղարությունը։

87-ամյա Հռոմի Պապը վերջերս բրոնխիտ էր տարել, բուժումն իրականացվել էր հակաբիոտիկներով, իսկ վերջին 2 տարվա ընթացքում էլ երկու անգամ վիրահատվել է՝ աղիքների հետ կապված խնդիրների պատճառով։

Հարցազրույցներից մեկում Հռոմի Պապն ասել էր, թե տարիքն իրեն զգացնել է տալիս, բայց խոստացել էր օգոստոսին այցելել Պապուա Նոր Գվինեա։ Հռոմի Պապին հրավիրել էին այցելել նաև իր ծննդավայր՝ Ագենտինա, որտեղ նա չի եղել 2013 թվականից։