Գազի պայթյուն Ադրբեջանում. կա վիրավոր


Գազի պայթյուն Ադրբեջանում. կա վիրավոր
Փետրվար 22 21:56 2024

Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքի բնակարաններից մեկում պայթյունն է տեղի ունեցել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Պարզվել է, որ քաղաքի շենքերից մեկի 10-րդ հարկում գտնվող երեք սենյականոց բնակարանի պատշգամբում կենցաղային գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհ չի առաջացրել։

Միջադեպի հետևանքով վիրավորվել է 1 մարդ։ Փաստով հետաքննություն է ընթանում։