Մեդվեդեւը հայտնել է, որ ՌԴ-ից նոր շրջաններ խլելու փորձերը կհանգեցնեն երրորդ համաշխարհայինի


Մեդվեդեւը հայտնել է, որ ՌԴ-ից նոր շրջաններ խլելու փորձերը կհանգեցնեն երրորդ համաշխարհայինի
Փետրվար 22 12:49 2024

Ռուսաստանից Դոնբասն ու Նովոռոսիան խլելու փորձերը, որոնք ՌԴ-ին են միավորվել հանրաքվեների արդյունքներով, կհանգեցնեն գլոբալ հակամարտության։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը ԶԼՄ-ների հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա մեկնաբանել է Արեւմուտքի կոչերն այն մասին, որպեսզի թույլ չտրվի ՌԴ-ի հաղթանակը հատուկ ռազմական գործողությունում։

«Ի՞նչ է նշանակում՝ թույլ չտալ հաղթանակը»։ Այն պայմաններով, որոնցով խոսում է Կիե՞ւը։ Այսինքն՝ խլել Ռուսաստանից մեր տարածքնե՞րը, որոնք ներառված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում՝ հանրաքվեների արդյունքներով, եւ միավորված մեր նոր հողե՞րը, Ռուսաստան վերադարձած դաշնության մեր սուբյեկտնե՞րը։ Հասկանալի է՝ սա համաշխարհային աղետ է, սա իսկական, լիարժեք երրորդ համաշխարհային պատերազմ է»,- ընդգծել է Մեդվեդեւը։