Թբիլիսիի օդանավակայանը չի կարողացել ընդունել մի քանի չվերթ, այդ թվում՝ Երևանից․ ԶԼՄ


Թբիլիսիի օդանավակայանը չի կարողացել ընդունել մի քանի չվերթ, այդ թվում՝ Երևանից․ ԶԼՄ
Հունվար 11 17:45 2024

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթ իրականացնել, հայտնում է Newsgeorgia-ն։

Մոսկվայից չվերթն իրականացնող Georgian Airways ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել Քութայիսում։

Երեւանից (Air Dilijans), Բաքվից (AZAL) եւ Թեհրանից (Qeshm Air) թռչող ինքնաթիռները վերադարձել են։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակի վատթարացման մասին։ Մինչեւ շաբաթվա վերջ Թբիլիսիում գիշերը կդիտվի ցրտահարություն: Քաղաքում տաքացում է սպասվում հաջորդ շաբաթվա կեսերին։