Դոլարն ու եվրոն թանկացել են


Դոլարն ու եվրոն թանկացել են
Նոյեմբեր 29 13:50 2023

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 402.50  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.78 դրամ (աճել է 1.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.53 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-402 դրամով, վաճառվում է 405-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 433-440 դրամով, վաճառվում է 449-452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.22-4.51 դրամով, վաճառվում է 4.63-4.77 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402 դրամով, վաճառվում՝ 405-405.50 դրամով:

Եվրոն գնվում է 440-441 դրամով, վաճառվում է 445 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40-4.47 դրամով, վաճառվում է 4.53-4.57 դրամով: