Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ:
Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել (այժմ արդեն 72-ն է, խմբ.), և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր: