103-րդ տարեկան մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը:
Այս մասին իր տելեգրամ-ալիքում հայտնել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
Վետերանն անցել է ամբողջ պատերազմը, հասել Բեռլին։ Նա Ռայխստագի պատերի մոտ քոչարի պարած զինվորներից մեկն է։