Սկզբում հարձակվել են երիտասարդի վրա, ապա վերցրել նրա «Ինֆինիտի» մեքենայի բանալինելը եւ փախցրել այն


Սկզբում հարձակվել են երիտասարդի վրա, ապա վերցրել նրա «Ինֆինիտի» մեքենայի բանալինելը եւ փախցրել այն
Նոյեմբեր 28 15:25 2023

 

Նոյեմբերի 13-ի ժամը 23.34-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 30-ամյա երիտասարդը հայտնել էր, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ապա գողացել են «Ինֆինիտի» մակնիշի մեքենան:

Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայում: Ժամը 22.50-ի սահմաններում 19-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ հարձակվել են իր «Ինֆինիտիի» մոտ կանգնած 30-ամյա տղամարդու վրա: Նա էլ վախից մտել է մոտակա խանութ և զանգել ընկերներին: Նրանց գալուց հետո մի քանի րոպե վիճաբանություն է եղել, այնուհետև երիտասարդները վերցրել են շարժիչը գործարկված վիճակում գտնվող մեքենայի բանալին և, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, փախցրել են մեքենան:

Հետագա միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաժին է տարվել նաև փախցրած մեքենան:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: