Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել


Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Նոյեմբեր 27 20:02 2023

Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին, եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է ավելի քան 50 չվերթ։ Առնվազն ևս 20-ը չեղարկվել են, հայտնում է Mash-ը։

Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ մարդիկ ավելի քան չորս ժամ է՝ նստած են ինքնաթիռներում և սպասում են մեկնելուն։ Ուղևորներից մեկը նույնիսկ վատացել է և այժմ բուժօգնություն է ստանում։