Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»: