Թուրքիայում քաղաքներ են հեղեղվել ուժեղ փոթորիկի և տեղումների արդյունքում․ կան զոհեր և տուժածներ


Թուրքիայում քաղաքներ են հեղեղվել ուժեղ փոթորիկի և տեղումների արդյունքում․ կան զոհեր և տուժածներ
Նոյեմբեր 27 09:06 2023

Թուրքիայի մի շարք քաղաքներ են հեղեղվել ուժեղ փոթորիկի և տեղումների արդյունքում: Անբարենպաստ եղանակի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս տասը վիրավորվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը։ 

Նշվում է, որ իշխանությունները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։

Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։