Թուրքիայում 3 րոպեում երկու երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայում 3 րոպեում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբեր 23 20:04 2023

Թուրքիայի արևելքում  5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է այդ երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նույնպես գրանցել է երկրաշարժը։ TRT Haber-ն էլ հղորդել է, որ այն զգացվել է Թուրքիայի տարբեր շրջաններում։

Հաղորդվում է նաև, որ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 3 րոպե անց երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել՝ այս անգամ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ։

Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։