Հարսանիքի ժամանակ աղանդերի պատճառով հյուրերը ծեծել են միմյանց. 6 մարդ է հոսպիտալացվել


Հարսանիքի ժամանակ աղանդերի պատճառով հյուրերը ծեծել են միմյանց. 6 մարդ է հոսպիտալացվել
Նոյեմբեր 22 20:17 2023

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել աղանդերի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Հարսանիքի հյուրերից մեկը վրդովվել է, որ իրեն չի հասել ավանդական քաղցրեղեն՝ ռասգուլա։ Նրա բողոքից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ վիրավորվել է վեց մարդ։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի գիշերը ։

Ռասգուլան ավանդական հնդկական քաղցրավենիք է, որն իրենից ներկայացնում է փափուկ կաթնաշոռային գնդիկներ՝ թաթախված օշարակի մեջ: