Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Kia մակնիշի 68 UU 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզից ընթանում է դեպի Երևան, և վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չունի:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ծառայողական ավտոմեքենայով նկատում է Kia-ն և ձայնային ազդանշանով հրահանգում է, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վարորդը չի ենթարկում կանգառ հրահանգին, դիմում է փախուստի, բայց ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներին հաջողվում է բռնել նրան, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, վարորդը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 17-ամյա Նարեկ Մաթևոսյանն է, որը վարորդական իրավունքի վկայական չունի, հետևաբար նա չպետք է ավտոմեքենա վարեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի տղան է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։