Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար ավտոմեքենայում, որը վարելիս է եղել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Զավեն Օրդյանը:
Բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ ГАЗель-ում գտնվող 18 ուղևորները օպերատիվորեն դուրս են եկել ГАЗель-ից, իսկ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: