Երևանում ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին


Երևանում ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին
Հոկտեմբեր 28 16:54 2023

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներ ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա»  բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ ոտքին դնելով ֆիքսատոր և քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։