Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Երևանի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն, ով Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի երկաթե դարպասներին ու հայտնվել ռեստորանի տարածքում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» հոթել-ռեստորանային համալիրի երկաթե դարպասին, կոտրել այն և հայտնվել ռեստորանի տարածքում: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, ովքեր կանայք են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն: