Աշտարակի կամրջի մոտ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել


Աշտարակի կամրջի մոտ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել
Հոկտեմբեր 19 15:15 2023

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Եղիշ Վ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքնայով, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհի բետոնապատ հատվածում գոյացած անհարթություններն են, ու երբ անձրև է տեղում, այդ հատվածներում լճակներ են գոյանում, ինչն էլ դառնում է վթարի պատճառ: