Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում


Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում
Սեպտեմբեր 26 13:14 2023

Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ սեպտեմբերի 25-ին Ախթաչի Մուղան գյուղի դպրոցից 12 հոգի (11 աշակերտ և 1 ուսուցիչ) սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ նախնական հետաքննության՝ այս մարդիկ թունավորվել են սննդից խնջույքի ժամանակ։

 

Դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է անցկացնում։