«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը բռնի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը»․ Թուրքիայի ՊՆ


«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը բռնի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը»․ Թուրքիայի ՊՆ
Սեպտեմբեր 14 14:04 2023

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը բռնի խաղաղության ձեռքը, որը մեկնել է Ադրբեջանը՝ Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար»։  Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի հարցերով խորհրդական Զեքի Աքթուրքը։

Նա ասել է, որ Թուրքիան շարունակում է իր անկեղծ ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն ապահովելու համար.

«Մենք կշարունակենք լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին»։