Այսօր՝ սեպտեմբերի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Ստեփանյանի վարած Toyota Corolla մակնիշի, 45-ամյա Վահե Հակոբյանի վարած Nissan X-Trail մակնիշի, 31-ամյա Արամ Ավդալյանի վարած Toyota Camry մակնիշի և 30-ամյա Կարեն Սերոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։