Ողբերգական դեպք Արարատում․ տեղափոխված 1-ամյա տղան 1 ժամ անց մահացել է հիվանդանոցում


Ողբերգական դեպք Արարատում․ տեղափոխված 1-ամյա տղան 1 ժամ անց մահացել է հիվանդանոցում
Սեպտեմբեր 11 09:13 2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 1-ամյա Ռոբերտ Թ․-ն է, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ էր։