Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են 20 և 26-ամյա երիտասարդների կյանքի համար


Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են 20 և 26-ամյա երիտասարդների կյանքի համար
Օգոստոս 28 13:21 2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ավետիք Դ․-ն է։ Մինչ նրանք պարզում էին նաև դեպքի հանգամանքը, նույն հիվանդանոց «ձախ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի է բերվում։

 
 

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Պետրոս Մ․-ն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։