Օգոստոսի 25-ին՝ ժամը 21։57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Տ․ Ա․-ն (ծնված 2011 թ․),Վ․ Ա․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել, իսկ Մ․ Դ․-ն (ծնված 1991թ․), Շ․ Ս․-ն (ծնված 2001թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2023թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։