Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ
իրականացնելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը անհրաժեշտություն է առաջացել հրավիրել մամուլի ասուլիս, որտեղ խոսելու եմ Տիգրան Խաչատրյանի նկատմամ ապօրինի քրեական վարույթ նախաձեռնելու, քրեական վարութի ընթացակարգի օբյեկտիվությանն ու օրինականությանը սպառնացող հանգամանքների, Տիգրան Խաչատրյանին վերագրվող արարքում անհամաձայնությունների և այլ մանրամասների մասին:
Ասուլիսը տեղի կունենա ս/թ․ օգոստոսի 28-ին (երկուշաբթի), ժամը 11:00֊ին, Փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք․Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ):