«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է Պրիգոժինի մահվան մասին


«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է Պրիգոժինի մահվան մասին
Օգոստոս 23 23:02 2023

Ռուսաստանյան ​​«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական  ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան մասին։

 

 

ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններից հաղորդել են, որ Տվերի մարզում Embraer ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածներից 8-ի մարմինները:

 

Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշել են ՌԴ Քննչական կոմիտեից:

 

Հիշեցնենք, որ «Վագներ»–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը եղել է չորեքշաբթի՝ օգոստոսի 23-ի երեկոյան, ՌԴ Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում կործանված ինքնաթիռի ուղեւորների ցուցակում։