Մահացել է Տոտո Կուտունյոն


Մահացել է Տոտո Կուտունյոն
Օգոստոս 22 20:36 2023

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Տոտո Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին, երաժշտական իր հարուստ գործունեության ընթացքում հասցրել է սիրվել աշխարհի երաժշտասեր հանրության կողմից։ Կուտունյոն համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ադրիանո Չելենտանոն, Ջո Դասենը, Դալիդան և այլն։

Կուտունյոյի կատարած ամենասիրված ու  ամենատարածված երգերից մեկը հայտնի «L'Italiano»-ն է։