Ստամբուլում այրվում է մշակութային կենտրոնը․ հրդեհը տարածվել է հարակից թաղամասերում


Ստամբուլում այրվում է մշակութային կենտրոնը․ հրդեհը տարածվել է հարակից թաղամասերում
Օգոստոս 21 13:04 2023

Թուրքիայի խոշոր մշակութային կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Ծուխը պատել է երկինքը․ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Այս րոպեներին հրշեջներն արձագանքում են Էսենյուրտի մշակութային կենտրոնում բռնկված ուժգին հրդեհին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է դեռևս չպարզված հանգամանքներում և տարածվել հարակից թաղամասերում։ 

Դեպքից հետո մարզ են ուղարկվել հրշեջ-փրկարարներ, առողջապահության և ոստիկանության խմբեր։