Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 23 մարդ է տուժել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարը, փոխանցում է РиаНовости-ն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: