ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխվել է Կիևի կողմից Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման փորձը․
«Մերձմոսկվայի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջաններում ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք։ Եւս մեկ անօդաչու սարք ճնշվել է ՌԷՊ միջոցներով և, կորցնելով կառավարումը, կործանվել է», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է РиаНовости-ն։
Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինն էլ իր հերթին հաղորդել է՝ ԱԹՍ-ից վնասվել է շենքի ճակատը։ Խախտվել է 150 քմ ապակեպատումը, տուժածների մասին տեղեկություններ չկան: