Կարս նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից, կան զոհեր և վիրավորներ


Կարս նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից, կան զոհեր և վիրավորներ
Հուլիս 30 13:50 2023

Թուրքիայի Կարս նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կամրջից, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել, առնվազն 22-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է РИА Новости-ն։

 

Նշվում է, որ ավտոբուսը կատարում էր Բուրսա-Կարս ուղևորափոխադրում և 50 մետրանոց կամրջից ընկել է ձորը

 

 

 

 

Միջադեպի պատճառները պարզվում են։ Ասվում է, որ մեկ ծանր վիրավոր հոսպիտալացվել է Էրզրումում։