Պուտինին ձերբակալելու հրաման տված դատավորի հանդեպ հետախուզում է հայտարարվել


Պուտինին ձերբակալելու հրաման տված դատավորի հանդեպ հետախուզում է հայտարարվել
Հուլիս 27 13:44 2023

Միջազգային քրեական դատարանի դատավոր Տոմոկո Ականեն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզման մեջ է հայտնվել, գրում է ՏԱՍՍ-ը։

 

 

 

«Տոմոկո Ականեն Հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում։ Թե կոնկրետ որ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։

 

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ «բնակչության անօրինական տեղահանման մեջ պարունակվող ռազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության» մեղադրանքով։

 

 

Համաձայն 1973 թվականի դեկտեմբերի 14-ի Միջազգային պաշտպանված անձանց դեմ հանցագործությունները կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի՝ պետությունների ղեկավարներն օգտվում են բացարձակ անձեռնմխելիությունից։