Ուրուգվայում մոտ 2000 սատկած պինգվին է ափ դուրս եկել


Ուրուգվայում մոտ 2000 սատկած պինգվին է ափ դուրս եկել
Հուլիս 22 18:47 2023
Առնվազն 2000 սատկած մագելանյան պինգվիններ՝ առանց թռչնագրիպի նշանների, Ուրուգվայում ափ են դուրս եկել վերջին տասը օրվա ընթացքում, հայտնում է Pais թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
 
Ըստ թերթի՝ դրանք մագելանյան պինգվիններ են, որոնք սատկել են Ատլանտյան օվկիանոսում և հոսանքների միջոցով տեղափոխվել Ուրուգվայի Կանելոնես, Մալդոնադո և Ռոչա դեպարտամենտների լողափեր՝ Բրազիլիայի հետ սահմանին: