6,8 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Սալվադորի, Հոնդուրասի և Նիկարագուայի ափերի մոտ. հայտնել է Սալվադորի շրջակա միջավայրի նախարարությունը:
Ցունամիի վտանգ չկա: Ըստ ներկայացված տվյալների՝ էպիկենտրոնից մինչեւ ափամերձ խոշոր բնակավայրեր հեռավորությունն առնվազն հարյուր կիլոմետր է։
Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ ուսումնասիրում է հետցնցումների հետեւանքները: