Ղրիմի հրաձգարանում հրդեհ է բռնվել. այրվում է զինամթերքի պահեստը


Ղրիմի հրաձգարանում հրդեհ է բռնվել. այրվում է զինամթերքի պահեստը
Հուլիս 19 10:04 2023

Ղրիմի Ալեքսեևկա գյուղի մոտակայքում զինամթերքի պահեստ է այրվում։ Այս մասին հայտնում է Mash-ը՝ տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից:

 

Տեղի բնակիչները հայտնում են, որ հրդեհից 5 կմ շառավղով անընդհատ պայթյուններ են լսվում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: