Պետդուման հայտարարել է գեներալ Ցոկովի մահվան մասին


Պետդուման հայտարարել է գեներալ Ցոկովի մահվան մասին
Հուլիս 12 21:40 2023

Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլևը հայտնել է, որ «հատուկ գործողության գոտում» մահացել է ռուս գեներալ-լեյտենանտ Օլեգ Ցոկովը։ «60 րոպե» հաղորդաշարի եթերում խորհրդարանականն ասել է, որ Բերդյանսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։
Գուրուլևը նշել է, որ անցած տարի Ցոկովը ծանր վիրավորվել է և կարող էր այլևս չվերադառնալ ծառայության, սակայն այլ որոշում է կայացրել։

«Ասաց՝ չէ, տղերք, ես այնտեղ կլինեմ, և նորից գնաց նացիստների դեմ կռվելու»,- հայտնել է Գուրուլյովը: Գեներալի մահվան մասին նա այլ մանրամասներ չի հայտնել: