Ինչպես հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյմոլոգիական կենտրոնը, էպիկնետրոնը եղել է Կասպից ծովում, 80 կմ խորության վրա։ Բաքվի սեյսմոլոգիական ծառայությունն էլ հաղորդում է, որ ցնցման ուժգնությունը կազմել է ոչ թե 5,4, այլ՝ 5,7 բալ։
Երկրաշարժից անմիջապես հետո մարդիկ զանգվածաբար սկսել են լքել իրենց տները։
Ադրբեջանական լրատվամիջոցները, չնայած չեն հաղորդում ավերածությունների մասին, բայց սոցցանցերում տարածված տեսանյութերից հասկացվում է, որ կան ավերածություններ ևս։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ երեկոյան Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բաքվում, Աբշերոնյան թերակղզում և Սումգայիթում: