Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակվեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։
Վերջինս 6-4 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փայլուն և արժանի հաղթանակ:
Մալխաս Ամոյանը Հայաստանին բերում է Եվրոպայի Ըմբշամարտի առաջնության ոսկի: Բրավո, Մալխաս ջան»: