33-ամյա տղամարդուն «Գաջի գործարանի» տшրшծքում գտել են կшխված․ նա шնհшտ ձեռներեց էր


33-ամյա տղամարդուն «Գաջի գործարանի» տшրшծքում գտել են կшխված․ նա шնհшտ ձեռներեց էր
Հունիս 8 11:30 2022

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում, տղամարդու կախված դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատեցնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: