Շուշիում փողոց են անվանակոչել Աթաթուրքի անունով․ այս մասին հայտնել է Թուրքիայի դեսպանն ու թեյ խմելու լուսանկար հրապարակել Շուշիից


Շուշիում փողոց են անվանակոչել Աթաթուրքի անունով․ այս մասին հայտնել է Թուրքիայի դեսպանն ու թեյ խմելու լուսանկար հրապարակել Շուշիից
Մայիս 22 16:37 2022

 

Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթուրքի անունով։ Թվիթերի իր պաշտոնական էջում այս մասին հայտնում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին, նշելով, որ Շուշիի կարևոր փողոցներից մեկը կրում է այդ անունը։ Թուրք դեսպանը քիչ առաջ նաև Շուշիից լուսանկար է հրապարակել, նշելով, որ թեյ է խմում և այդ թեյը պահին համ է հաղորդում։

Նշենք, որ 44–օրյա պատերազմից հետո պատմական հայկական Շուշի քաղաքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։