ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ՀՀ Լոռու մարզի 33-ամյա բնակիչ Հ. Մ-ն, ապրիլի 22-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեգզադյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատնից հափշտակել է ընդհանուր 151 հատ ծաղկեպսակ, քանդել դրանց վրա ամրացված ծաղիկները, որից հետո ծաղկեպսակների կոնստրուկցիաներից 109 հատը թաքցրել գերեզմանատան մոտակա անտառահատվածում, իսկ 42 հատն իր վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայով փորձել է տեղափողել Հայաստանի Հանրապետություն՝ վաճառելու նպատակով: Վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: |
