Լրագրող ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, Իլհամ Ալիևն Արցախից գրաված շրջաններում մեծ շինարարություն է անում։
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Հեյդար Ալիևի հիմնադրամը Շուշիում կսկսի 3 մզկիթների վերականգնողական աշխատանքները, և նոր մզկիթի կառուցումը, Շուշիում բնակելի թաղամասեր կկառուցվեն, Արցախի խորհրդարանի շենքի տեղում կկառուցվի հինգաստղանի հյուրանոց, Շուշիի քաղաքապետարանի շենքը հիմնանորոգվել է, դրա կողքին խորհրդակցությունների դահլիճ է կառուցվել։ Ալիևը հայտարարել է նաև, որ շարունակվում է Բարդա-Աղդամ երկաթուղու շինարարությունը, երկաթուղային կայարաններ կկառուցվեն Աղդամ և Ֆիզուլի քաղաքաներում, նախատեսվում է Զանգելանում օդանավակայան կառուցել, Լաչինում օդանավակայանի կառուցումը կավարտվի 2024 թվականին»: