Արցախում 2 զոհ ունենք․ Վիրավորների թիվը ճշտվում է


Արցախում 2 զոհ ունենք․ Վիրավորների թիվը ճշտվում է
Մարտ 25 15:01 2022

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները,  շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից,  կիրառում է նաև հարվածային  անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:  Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 

 
 

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: