Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ.ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի, չգիտենք ինչ կլինի. Փառուխի համայնքապետ


Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ.ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի, չգիտենք ինչ կլինի. Փառուխի համայնքապետ
Մարտ 25 12:00 2022

Ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, դեռ Փառուխ գյուղում են, բարձրաձել են Քարագլուխ, մինչև հիմա այնտեղ են: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը.

«Նույն վիճակն է, ոնց որ երեկ, ռուսները շարունակում են բանակցել, բայց բանակցության բան չի, չգիտենք՝ ինչ կլինի, ոչ մի բան մեզ չեն ասում»,-ասաց համայնքապետը:

Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ իրավիճակը Փառուխում հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն մարդիկ դեռևս տարհանված են:

Համայնքապետը շեշտեց, որ Քարագլուխը շատ կարևոր բարձունք է, որտեղից հակառակորդը կկարողանա իր դիտարկման ներքո պահել գյուղերը.

«Դրանից ներքև բոլորը հայկական գյուղեր են, դրանք բոլորը կկարողանան ադրբեջանցիները դիտարկել»,-ասաց Վարդան Միքայելյանը: